Ուռուցքաբանություն
Մետաստազներ. բուժումը հնարավոր է. oncology.am
Մեր օրերում քաղցկեղը դադարել է անբուժելի հիվանդություն համարվել: Սակայն շատ դեպքերում ուռուցքային պրոցեսը հայտնաբերվում է ուշ շրջանում, երբ հիմնական ուռուցքն արդեն մետաստազների տեսքով տարածվում է է այլ օրգաններ: Այս իրավիճակներում բուժման հաջողությունը որոշվում է բժշկական կենտրոնի տեխնիկական հագեցվածության մակարդակով, ուռուցքաբանների պրոֆեսիոնալիզմով և մետաստազների դեմ պայքարի նրանց կարողությամբ, լավագույն ռազմավարության ընտրությամբ՝ հաշվի առնելով հիվանդի անհատական առանձնահատկությունները:
Ամենախոցելի օրգանը
Չարորակ ուռուցքների մետաստազների ամենահաճախ հանդիպող տեղակայումը լյարդն է: Ըստ վիճակագրության, մետաստազներով պայմանավորված ուռուցքները լյարդում 20 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան առաջնային ուռուցքային օջախները: Սա պայմանավորված է լյարդի ունիկալ արյունամատակարարմամբ: Ըստ էության հանդիսանալով օրգանիզմի ունիվերսալ ֆիլտր՝ լյարդն արյուն ստանում է երկու աղբյուրից՝ լյարդային զարկերակից և դռներակից: Այդ պատճառով արյան հոսքով տարածվող մետաստազները հաճախ «նստում» են հենց այս օրգանում:
Լյարդում մետաստազներ հաճախ առաջանում են այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են.
- աղիների քաղցկեղը,
- թոքերի քաղցկեղը,
- երիկամների քաղցկեղը,
- կրծքագեղձի քաղցկեղը,
- ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը,
- ստամոքսի, ձվարանների, փափուկ հյուսվածքների չարորակ ուռուցքները,
- նեյրոէնդոկրին ուռուցքները,
- մելանոման և այլն:
Բուժման ժամանակակից մոտեցումները
Լյարդում մետաստազներով հիվանդի համար հիմնական ռիսկը պայմանավորված է այս օրգանի անմիջական քայքայմամբ, որը բերում կյանքին սպառնացող լյարդային անբավարարության զարգացման: Սակայն բուժման ժամանակակից եղանակները հնարավորություն են տալիս դանդաղեցնել կամ կանգնեցնել նորագոյացության աճը, բարելավել կյանքի որակը և ավելացնել հիվանդի կյանքի տևողությունը:
Դիտարկենք այս կլինիկաներում ուռուցքային հիվանդությունների մետաստատիկ բարդությունների ժամանակ կիրառվող բուժման մի քանի ժամանակակից եղանակներ:
Նվազագույն միջամտություն՝ առավելագույն արդյունք
Ներզարկերակային քեմոէմբոլիզացիան (ՔԷ) քիչ միջամտական եղանակ է, որը կիրառվում է լյարդի չարորակ ուռուցքների վերացման նպատակով: ՔԷ ապահովում է քիմիաթերապևտիկ դեղամիջոցների բարձր կոնցենտրացիան անմիջապես ուռուցքի մեջ՝ ներմաշկային ներզարկերակային կաթետրի օգնությամբ: . Ընդ որում իրականացվում է նաև ուռուցքի հյուսվածքները սնող զարկերակների էմբոլիզացիա (խցանում):
Պրոցեդուրայի հակաուռուցքային էֆեկտը հիմնված է ՝
- քիմիաթերապևտիկ դեղամիջոցների բարձր կոնցենտրացիայի ապահովում անմիջապես ուռուցքի հյուսվածքներում՝ առանց առողջ հյուսվածքների և ողջ օրգանիզմի վրա բացասական ազդեցության,
- տեղային արյունամատակարարման խանգարման շնորհիվ ուռուցքի շրջանում հակաուռուցքային դեղամիջոցների երկարատև պահպանում ,
- ուռուցքային բջիջներին թթվածնի և սննդարար նյութերի մատակարարման ընդհատում :
Ներզարկերակային քեմոէմբոլիզացիան սովորաբար լավ է տարվում: Առավել տարածված կողմնակի ազդեցություն է հանդիսանում այսպես կոչված հետէմբոլիզացիոն համախտանիշը (ցավային համախտանիշ, սրտխառնոց, փսխում), որը հեշտությամբ պաշարվում է դեղորայքի օգնությամբ և անցնում է մի քանի օրվա ընթացքում: Համակարգային քիմիաբուժությանը բնորոշ կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են մազաթափությունը կամ ոսկրածուծի ֆունկցիայի ընկճումը, ներզարկերակային քեմոէմբոլիզացիայի ժամանակ չեն զարգանում: Հիվանդների մեծ մասը կարող է բուժ. հաստատությունից դուրս գրվել բուժման հենց հաջորդ օրը:
Քիչ ինվազիվ միջամտության ևս մեկ տարբերակ է հանդիսանում ուռուցքի ներմաշկային ռադիոհաճախականության աբլացիան, որը կիրառվում է թոքերում և որոշ այլ օրգաններում մետաստազների առկայության դեպքում: Համակարգչային տոմոգրաֆի հսկողության տակ մաշկի միջով ուռուցքի մեջ մտցվում է ասեղ, որի օգնությամբ ուռուցքի վրա իրականացվում է ռադիոհաճախականության ազդեցություն՝ բերելով շրջապատող հյուսվածքների ջերմաստիճանի բարձրացման: Եղանակի արդյունավետությունը որոշվում է ազդեցության ճշգրտությամբ, ինչպես նաև բարձր ջերմաստիճանի նկատմամբ առողջ բջիջների համեմատ ուռուցքային բջիջների բարձր զգայնությամբ:
Նմանատիպ բուժումն անհրաժեշտ է այն հիվանդներին, ովքեր չեն արձագանքում ստանդարտ քիմիաբուժությանը և ճառագայթային բուժմանը: Այս եղանակը ցուցված է նաև այն հիվանդներին , ովքեր չեն կարող վիրահատվել՝ կապված օրգանիզմի ընդհանուր թուլության հետ, մագիստրալ անոթներին մոտ տեղակայված ուռուցքային աճի օջախների և այլ պատճառներով:
Լյարդում, թոքերում և այլ օրգաններում մետաստազների առկայության դեպքում կիրառվող քիչ ինվազիվ միջամտությունները հնարավորություն են տալիս զգալիորեն դանդաղեցնել կամ լիովին կանգնեցնել չարորակ նորագոյացությունների աճը, պահպանել ախտահարված օրգանի ֆունկցիան, և հետևաբար զգալիորեն բարձրացնել հիվանդի կյանքի որակն ու տևողությունը:
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն